Անկարան չի ցանկանում Բաքվի հավերժ պատանդը լինել19 հոկտեմբերի 2009 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Եթե լավատես լինենք, կարելի է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը: Դա կարող է կոտրել թուրքերի հանդեպ հայ հանրության շրջանում արմատացած կարծրատիպերը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Conciliation resources կազմակերպության կովկասյան նախագծերի մենեջեր Լորենս Բրոերսը: Նրա խոսքերով, չնայած, որ Թուրքիան երկար տարիներ սատարում էր Ադրբեջանի ղարաբաղյան հակամարտության հարցում , հարկավոր է հասկանալ, որ Անկարան չի ցանկանում, որ իր արտաքին քաղաքականությունը Բաքվի պատանդը լինի: «Այսօր դժվար է ասել, թե իրականում ինչ ազդեցություն ունի Ադրբեջանը Թուրքիայի վրա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը ցույց տվեց, որ ճնշումն այնքան ուժգին չէ, որքան թվում է»,-ասել է Conciliation resources-ի ներկայացուցիչը: Բրոերսը կարեւորել է նաեւ շփումների հաստատումը Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջեւ, նկատելով, որ շփումները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ քաղաքացիական հասարակության մակարդակով աստիճանաբար իր արդյունքներն է տալիս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |