Երեւանում կայացած Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային հինգերորդ փառատոնի Գրան-պրին ստացավ թուրքական «Բուկան»20 հոկտեմբերի 2009 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային հինգերորդ փառատոնի Գրան-պրիին է արժանացել թուրք ռեժիսոր Աթալայ Թաշդիկենի «Բուկա» ֆիլմը: Փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրին երկու հատուկ մրցանակ է սահմանել լայնամետրաժ խաղարկային ֆիլմերի համար, որոնց արժանացան Կաիսա Ռաստիմոյի (Ֆինլանդիա) շան եւ յոթնամյա աղջկա հուզիչ կապվածության մասին ֆիլմը, ինչպես նաեւ ռեժիսոր Դեյն Մերիլի ավստրալաամերիկյան «Բրոկեն հիլլ» ֆիլմը: Փառատոնի մանկական ժյուրին «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացրել ռեժիսոր Լին Ռորի լիամետրաժ խաղարկային «Փոքր դավաճանը» (Իսրայել) ֆիլմը, որը պատմում է Պրոֆի փոքր հրեա տղայի ընկերության մասին բրիտանացի մի զինվորի հետ: Իսկ «Լավագույն անիմացիոն աշխատանքի» համար մրցանակի արժանացավ իտալացի ռեժիսոր Դամիանո Դամատոյի «Լուսինն անապատում» ֆիլմը: Նույն անվանակարգում պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակին արժանացավ Ռոբերտ Սահակյանցի «Վեց հեքիաթ» ֆիլմը: Լեհ ռեժիսոր Նիկոլայ Դենիսովի «Արկածները Դիկանկայի խուտորում» աշխատանքը, որի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ փառատոնի շրջանակներում, արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |