Ռուսաստանի երիտասարդ գրողների IX համաժողովում առաջին անգամ մասնակցում են ԱՊՀ երկրները20 հոկտեմբերի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան շրջանում անցե կացվում Ռուսաստանի երիտասարդ գրողների IX համաժողովը, որի շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների Միջպետական համագործակցության մարդասիրական հիմնադրամի (ՄՀՄՀ) աջակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան ԱՊՀ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երիտասարդ գրողների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՄՀՄՀ-ի մամլո քարտուղարությունը, Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է համաժողովի կարեւորությունը եւ ԱՊՀ երկրների գրողների մասնակցությունը: «Համաժողովը դարձել է նշանակալից իրադարձություն երկրի մշակութային կյանքում: Այստեղ պրոֆեսիոնալ քննարկումներ են անցկացվում գրականության ուղիների զարգացման, ռուսաց լեզվի հարստության պահպանման, ազգային մշակույթների մասին, անցկացվում են ստեղծագործական սեմինարներ: Ներկայիս հանդիպման կարեւոր հանգամանքն է` ԱՊՀ երկրների գրողների մասնակցությունը»: Համաժողովի շրջանակներում հայտնի գրողների ղեկավարությամբ կանցկացվեն վարպետության դասընթացներ, կլոր սեղաններ եւ քննարկումներ, տեղի կունենան հանդիպումներ գրական ամսագրերի գլխավոր խմբագրերի, գիտնականների, հասարակական գործիչների, տնտեսագետների հետ: Համաժողովին մասնակցում են հայտնի ստեղծագործողներ` Ալեքսանդր Գորոդնիցկին, Վլադիմիր Մականինը, Օլեսյա Նիկոլաեւան, Յուրի Սիմոնով-Վյազեմսկին, Ալեքսանդր Տիմոֆեեւսկին, Մարիետտա Չուդակովան, Կարեն Շախնազարովը եւ այլոք: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |