Երեւանում տեղի կունենա Հայաստանի ԳԱԱ 9-րդ հանրապետական համագումարը` նվիրված Արվեստի ինստիտուտի 50-ամայկին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում կմեկնարկի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանրապետական իններորդ գիտական նստաշրջանը: Նստաշրջանի մասնակիցներին կողջունեն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը, ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը:



Նստաշրջանի աշխատանքները կտեւեն 2 օր, որի ընթացում արվեստագիտության տարբեր ճյուղերի մասին զեկուցումներով հանդես կգան 40 արվեստագետներ:



ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ստեղծվել է 1958 թվականին Երեւանում՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի կազմում: Արվեստի ինստիտուտը գիտական միակ հաստատությունն է, որտեղ ուսումնասիրվում են հայ արվեստի գրեթե բոլոր ճյուղերը (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ եւ կիրառական արվեստներ, երաժշտություն, թատրոն, կինո եւ հեռուստատեսություն):Արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրենն ու բազմամյա ղեկավարն էր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Ռուբեն Զարյանը: 1987-2003 թվականներին այդ պաշտոնը վարել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանը: 2003 թվականից տնօրենի պարտականությունները ստանձնել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---