Կիեւում տեղի կունենա մանկական «Եվրատեսիլ` 2009»-ը չնայած A1H1 գրիպի համաճարակին 5 նոյեմբերի 2009 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի կառավարությաունը որոշել է չտեղափոխել «Եվրատեսիլ`2009» մանկական մրցույթը A1H1 գրիպի համաճարակի պատճառով, գրում է «Կոմերսանտ -Ուկրաինան»: Կիեւում դեռ չի հայտարարվել կարանտին, այդ պատճառով չկան արգելքներ մասսայական միջոցառումների նկատմամբ:Ուկրաինայի ազգային հեռուստատեսության ներկայացուցիչները, որը հանդիսանում է միջոցառման կազմակերպիչը, հավաստիացրել է, որ կապահովի մասնակիցների անվտանգությունը: «Մենք դիմել ենք Առողջապահության նախարարություն, որպեսզի մշակվեն համապատասխան խորհրդներ հատուկ մրցույթի մասնակիցների համար», - հաղորդել են հեռուստաընկերության մամլո ծառայությունում: Այս տարի Ուկրաինայում տեղի կունենա VII միջազգային մանկական մրցույթը: Կիեւ կժամանեն մասնակիցներ 13 երկրից` Հայաստանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ռումինիայից, Սերբիայից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Մալթայից, Բելգիայից, Բելառուսից, Մակեդոնիայից եւ Վրաստանից: Մանկական մրցույթը կարող էին տեղափոխել A1H1 գրիպի համաճարակի կապակցությամբ, սակայն Արդարադատության նախարարը հայտարարել է, որ մասսայական միջոցառումների անցկացումը թույլատրված է երկրի այն շրջաններում, որտեղ դեռ չի հայտարարվել կարանտին: Ներկայումս, կարանտինը հայտարարված է Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Տերնոպոլի, Զակարպատիեի եւ այլ շրջաններում: Նոյեմբերի 4-ի տվյալներով, 93 մարդ հիվանդացել է այդ գրիպով: Կիեւում հայտարարվել է գրիպի համաճարակ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |