Հայաստանի ձմեռային զբոսաշրջության վայրերը սպասում են զբոսաշրջիկներին 9 նոյեմբերի 2009 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձմեռային հանգստավայրերն արդեն պատրաստ են ընդունել զբոսաշրջիկներին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Մենք ունենք անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքները Հայաստանում ձմեռային հանգստի կազմակերպման համար: Այս ձմեռ զբոսաշրջիկներին սպասում են Ծաղկաձորն ու Ջերմուկը, որտեղ արդեն երկու սահուղի է կառուցվել: Բացի այդ, մենք շարունակում ենք զարգացնել ենթակառուցվածքներն ու լեռնադահուկային մարզաձեւը երկրի հյուսիսային քաղաքներում»,-ասել է վարչության պետը: Նրա խոսքերով, ձմռանը զբոսաշրջիկների թվի անկում չի սպասվում: Հակառակը, ինչպես հավաստիացրել է Մեխակ Ապրեսյանը, յուրաքանչյուր տարվա հետ աճում է հետաքրքրությունը Հայաստանում ձմեռային հանգստի հանդեպ: «Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Հայաստանում տեղի կունենա «Ձմեռային փառատոն», որի շրջանակներում երկրի տարբեր մարզերում մի շարք միջոցառումներ կանցկացվեն»,-հավելել է նա: Խոսելով այն մասին, թե որտեղ են հայերը գերադասում հանգստանալ ձմռանը, Ապրեսյանն ասել է, որ նրանք հիմնականում մեկնում են Ռուսաստան եւ արաբական երկրներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |