Թուրքիային թույլ չեն տա անմիջական միջամտություն ունենալ տարածաշրջանային հակամարտություններին 9 նոյեմբերի 2009 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ուղղակի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին բացառվում է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեկսանյանը: Ըստ նրա, երկրի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ կտրականապես դեմ է Թուրքիայի համանախագահությանը ԵԱՀԿ ՄԽ-ում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա ՀՀԿ ներկայացուցիչը նշել է, որ միջազգային հանրությունը տրամադրված է ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը եւ Թուրքիան ստիպված կլինի դա անել: «Սակայն, կրկնում եմ, ոչ ոք Թուրքիային թույլ չի տա անմիջական միջամտություն ունենալ տարածաշրջանային հակամարտություններին: Անուղղակիորեն, անշուշտ, նա կարող է ազդել իրադարձությունների ընթացքի վրա, ինչպես տարածաշրջանի ցանկացած երկիր»,-ասել է Ալեկսանյանը: Իր հերթին, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն ասել է, որ եթե Թուրքիան բացի սահմանը, նա ազատ մուտք կունենա տարածաշրջան: «Իսկ եթե նա ազատ մուտք ունենա, նա կկարողանա միջամտել հակամարտություններին եւ ոչ ոք չի կարողանա նրան խանգարել»,-ասել է Կարապետյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |