Էրդողանի համար ավելի լավ է Սուդանի նախագահը, քանի Իսրայելի վարչապետը 9 նոյեմբերի 2009 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնեց, որ գերադասում է հաղորդակցվել Սուդանի նախագահ Օմար Հասան Ալ Բաշիրի հետ, այլ ոչ թե Իսրայելի կառավարության ղեկավար Բինյամին Նետանյահուի:Էրդողանի հայտարարությունը հնչեց այսօր բարեկամական այցով Անկարա ժամանած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպմանը եւ կոչ արվեց պարզելու Ալ Բաշիրի Թուրքիա կատարելիք այցը չեղյալ հայտարարելու պատճառները: Էրդողանի խոստովանությամբ, ինքն ընդունակ չէ հարգալից զրույց վարել Նետանյահուի հետ այն «հանցագործությունների» պատճառով, որոնք իրագործել է ՑԱՀԱԼ-ը Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողությունն իրականացնելու ժամանակ: «Ես մտադիր եմ հաղորդել Նետանյահուին, որ Գազայի հանցագործություններն անընդունելի են: Մուսուլմանները երբեք նման քայլի չէին դիմի»,- նշեց Էրդողանը, հաղորդում է nashe.orbita.co.il-ը: Ալ Բաշիրը մեղադրվում է ռազմական հանցագործությունների, սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն եւ մարդկության դեմ հանցագործություններ իրագործելու համար: Փորձագետների հաշվարկով, նա մեղավոր է Սուդանի 35 000 քաղաքացիների մահվան համար, իսկ նրա գործողությունները սովամահության են դատապարտել երկրի ավելի քան 80 000 բնակիչների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |