Մոսկվայում Տալի հուշամրցաշարի շրջանակներում մեկնարկում է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը16 նոյեմբերի 2009 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում նոյեմբերի 4-18ը ընթանում է Միխաիլ Տալի չորրորդ հուշամրցաշարը: Հուշամրցաշարի շրջանակներում արդեն ավարտվել է 21-րդ կարգի շրջանակային մրցաշարը, որտեղ հաղթող է դարձել ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը, վաստակելով 6 միավոր: Լեւոն Արոնյանը գրավեց 4-5 տեղերը 5 միավորով: Նոյեմբերի 16-ին մեկնարկում է Տալի հուշամրցաշարի երկրորդ շրջանը` կայծակնախաղի աշխարհի առաջնությունը: Ինչպես հաղորդել է championat.ru-ն, առաջնությանը կմասնակցեն շրջանակային մրցաշարի բոլոր մասնակիցները, ինչպես նաեւ անհատապես հրավիրված հյուրեր` Անատոլի Կարպովը, Ալեքսանդր Կոստենյուկը, Լենյեր Դոմինգեսը, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն, Յուդիթ Պոլգարը: Բացի այդ, մոսկովյան մրցաշարին կմասնակցեն «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի ընտրական փուլի վեց հաղթողները` Սերգեյ Կարյակինը, Վուղար Գաշիմովը, Շախրիյար Մամեդյարովը, Եվգենի Բարեեւը, Վլադիսլավ Տկաչովն ու Չժոու Ցզյանչաոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |