ԼՂՀ. «Հայաստան» հիմնադրամը շահագործման է հանձնել 16 կմ երկարությամբ նորակառույց ջրագիծ

PanARMENIAN.Net - ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար եւ Ազոխ համայնքներում Հիմնադրամը նոյեմբերի 6-ին շահագործման հանձնեց շուրջ 16 կմ երկարությամբ նորակառույց ջրագիծը, որը կսպասարկի համայնքների ավելի քան 2300 բնակչի: Ծրագիրը համաֆինանսավորում են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն ու ԼՂՀ կառավարությունը:



«Հիմնադրամի գործունեության մեջառաջնայինկարեւորության ոլորտներըմի քանիսն են, սակայն չկա ավելիմեծձեռքբերում, քանհեռավոր գյուղերի բնակչությանը խմելու ջրով ապահովելը»,- իր շնորհավորական խոսքում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:



«Մենք հարյուր տարի ջուր չենք ունեցել», - մինչ ժապաավենը կտրելն ասաց Մեծ Թաղլարի տարեց բնակչուհին եւ արարողությունը սկսեց մոմավառությամբ: Ջրատարը սնվում էԻշխանագետից: Շինարարները վստահեցնում են, որ ջրընդունիչ կառույցը, պարզարանը, ջրի մաքրման ֆիլտրը կապահովեն ջրի մաքրությունն ու որակը, իսկ մետաղական խողովակներն ու փականները` ջրատարի անխափան աշխատանքը:



Ազոխ համայնքի ղեկավարԳեւորգ Գեւորգյանի խոսքով` խմելու ջրի հարցը տարիներ շարունակ քիչ թե շատ կարգավորվում էր, երբ տեղումներ էին լինում: «Ջրի առկայությունը էապես կփոխի գյուղացիների կենցաղը: Բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի կառավարությանն ու Հիմնադրամին», - ասաց գյուղապետը: Հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի տեղեկացմամբ` մինչեւ տարեվերջ կավարտվի նաեւ ջրագծի Դրախտիկ համայնքի 6 կմ երկարությամբ հատվածը:



Ընդհանուր առմամբ Մեծ Թաղլար, Ազոխ եւ Դրախտիկ համայնքներում ապրում է շուրջ 2750 բնակիչ, որի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---