Նոյեմբերի 17-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կհանդիպի իռլանդացիների հետ16 նոյեմբերի 2009 - 14:14 AMT PanARMENIAN.Net - 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 17-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կհանդիպի իռլանդացիների հետ: Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի, Հայաստանի մարզչական շտաբը դիտել է իռլանդացիների մի քանի խաղ եւ կփորձի գտնել համապատասխան հակախաղը: «Այնպիսի փոքր ֆուտբոլային երկրները, ինչպիսին է Հայաստանը, չպետք է թույլ տան պարտադրել իրենց խաղի տեմպը: Մենք կփորձենք խաղալ մեր հնարավորույթունների շրջանակներում»: Ինչպես նշել է Սերիցլեւը, իռլանդացիները շատ ուժեղ հարձակում ունեն: «Իռլանդիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները խաղում են հայտնի անգլիական ակումբներում: Իռլանդացիների հարձակվող Շերիդանը («Պլիմուտ», Անգլիա) ֆիզիկապես ուժեղ է եւ ունի հարձակվողի բոլոր հատկանիշները: Մեր պաշտպանները պետք է ուշադիր խաղան»,-ասել է մարզիչը: 2-րդ խմբում, որտեղ հանդես է գալիս ՀՀ երիտասարդական հավաքականը, մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի` Շվեյցարիա-10 միավոր Թուրքիա-9 միավոր Էստոնիա-8 միավոր Վրաստան-5 միավոր Իռլանդիա-4 միավոր Հայաստան-1 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |