ՌԴ ԱԳՆ-ն լիազորված չէ խոսել Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին18 նոյեմբերի 2009 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն լիազորված չէ որեւէ բան հայտարարել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Ըստ նրա, այս դեպքում խոսքը գնում է երկու երկրների նախագահների ժամանակացույցերի համաձայնեցման մասին եւ ամենից ճիշտ կլինի համապատասխան պարզաբանումների համար դիմել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարություններին: «Ինչ վերաբերում է ՌԴ մասնակցությանը ղարաբաղյան կարգավորմանը, մենք մեր կողմից անում ենք այն ամենն, ինչ կախված է մեզանից, օգնելու համար բոլոր կողմերին լուծել խնդիրը, ելնելով Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց շահերից: Այդ խնդիրը նոր չէ: Այն բազում կողմեր ունի, այն զգայուն է, զուգակցված է մարդկանց զգացմունքների հետ, ողբերգական իրադարձությունների մաին հիշողության հետ: Մենք մեր կողմից, մասնակցելով բանակցային գործընթացին, անում ենք հնարավորը, հասնելու համար բոլորի կողմից ակնկալվող արդյունքի»,-ասել է դիվանագետը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ իր ինքնուրույն նշանակությունն ունի այն իմաստով, որ դա հարաբերությունների կարգավորում է երկու երկրների միջեւ, որոնց հարաբերությունները բավական ժամանակ լարված են եղել: «Որքան մեզ հայտնի է, Երեւան-Անկարա բանակցային գործընթացում եւս արծարծվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Հավանաբար հարցերի այս համալիրը եւս հաշվի է առնվում այս գործընթացում: Հուսանք, որ այդ ամենն իր լուծումը կստանա միջազգային կազմակերպությունների որոշումների համաձայն եւ կհամապատասխանի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,-ասել է Նեստերենկոն, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |