Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է անում աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է անում աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: «Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հիշել Հայոց ցեղասպանությունը եւ հաստատել մեր դիրքորոշումը, շարունակելով պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար», - ասել է Մարիոս Գարոյան, ելույթ ունենալով Նիկոսիայի հայկական եկեղեցում:



Ինչպես նշել է Գարոյանը, հայերը պահանջում են վերականգնել պատմական արդարությունը:



Նա նաեւ նշել է, որ Թուրքիան փորձում է մի կողմից կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, մյուս` ժխտել ճշմարտությունը: Ստորագրված Արձանագրությունները նա բնութագրել է որպես «Անկարայի փորձը կեղծել պատմությունը», այսպես կոչված Հայաստանի հետ զինադադարի միջոցով:



Կիպրոսի խորհրդարանը առաջինն մարմինն էր ԵՄ-ն երկրների ցանկում, որը 1982 թ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---