27 նոյեմբերի 2009 - 18:35 AMT
Ռուսաստանն ու Իրանը որոշել են հարաբերություններին նոր թափ տալ
Շատ բան է խոսում այն մասին, որ ե'ւ Ռուսաստանը, ե'ւ, հատկապես, Իրանը պատրաստ են համագործակցության բարեփոխումների: Միջպետական հանձնաժողովի նախատեսվող պլենար նիստը դիտվում է որպես ծայր աստիճան կարեւոր միջոցառում: Այդ մասին հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Ասիայի եւ Աֆրիկայի երկրների հարցերով գործակալության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կարպիչը: Նրա խոսքերի համաձայն, այն լինելու է լայնընդգրկուն բանավեճ եւ մտքերի փոխանակում, հաղորդակցություն պետական մակարդակով եւ երկու երկրների փորձագետների միջեւ: «Մեր էներգետիկայի նախարարը հանդիպելու է ոչ միայն իր գործընկերոջ հետ, այլեւ Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքիի հետ: Նա Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության միջպետական հանձնաժողովի Իրանի գծով ղեկավարն է», - նշել է Կարպիչը: Նա նաեւ ասել է, որ հնարավոր է հանդիպումներ նաեւ Իրանի այլ նախարարների հետ: «Արդեն ուրվագծվում է բանակցությունների թեմաների լայն շրջանակ, ընդգրկելով փորձագետների խմբի տարբեր ծրագրերով շփումներ: Այս բանը միշտ չի արվում եւ ոչ բոլոր երկրների հետ է արվում: Լավ է, որ հանդիպումը կազմակերպված է», - ընդգծել է Կարպիչը:

«Այս անգամ մենք մեր իրանյան գործընկերների հետ պատրաստ ենք քննարկել փոխշահավետ հարցերի ավելի մեծ խումբ, քան ատոմային էներգիան է: Խոսքը համագործակցության լայն սպեկտրի մասին է», - ասել է Ալեքսանդր Կարպիչը, ավելացնելով, որ Իրանին, ինչպես նախկինում, Ռուսաստանի ղեկավարությունը դիտում է որպես լուրջ առեւտրատնտեսական գործընկեր, գրում է Iran.ru: