ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր էստոնացի պաշտոնակցին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացը 2 դեկտեմբերի 2009 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանըհանդիպեց ԷստոնիայիԱԳ նախարարՈւրմաս Պաետի հետ:Հանդիպմանը երկուստեք գոհունակությունհայտնվեց պարբերական շփումներիկապակցությամբ` արձանագրելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում վերահսկելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը եւ նախանշելու հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլերը: Ուրմաս ՊաետնԷդվարդ Նալբանդյանին վերահաստատեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Էստոնիայիկառավարությանղեկավար ԱնդրուսԱնսիպի Տալինայցելելու հրավերը:Հայաստանի արտգործնախարարն իր էստոնացի գործընկերոջը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները` նոյեմբերի 22-ի Մյունխենում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Նախարարները քննարկեցին նաեւ դիվանագիտական կադրերի վերապատրաստման ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |