«Հատիսի» բասկետբոլիստուհիները պարգեւատրվել են շնորհակալագրերով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին «Հատիս» բասկետբոլի ակումբը 2009-2010թթ. Եվրոպայի Գավաթի նախընտրական առաջնության շրջանակներում խմբային փուլում F խմբում 87:64 հաշվով հաղթանակ տարավ թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ:



Դեկտեմբերի 2-ին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը շնորհակալագրեր հանձնեց բասկետբոլիստուհիներին եւ «Հատիս» ակումբի ղեկավարությանը: «Հատիսի» խաղի ժամանակ ես Լիսաբոնում էի, որտեղ ընթանում էր Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նիստը: Եւ «Հատիսի» հաղթանակի մասին նորությունը նիստի ժամանակ ստացա եւ հպարտ եմ այդ ձեռքբերման համար»,- ասաց Գրիգորյանը:



«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը «Զինվոր» մեդալ է շնորհել Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---