Ուժի մեջ է մտել ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարա-փրկարարական մարմինների եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը:



Համաձայնագիրը 2008թ. սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կայացած գագաթաժողովի ժամանակ ստորագրվել է ՀԱՊԿ մեջ մտնող երկրների նախագահների կողմից:



Փաստաթղթի համաձայն, կադրերի պատրաստումն իրականացվելու է ինչպես վճարովի, այնպես էլ նպաստային ու անհատույց հիմքի վրա:



Ուսուցումը կարող է կազմակերպվել հատուկ ֆակուլտետներում, կուրսերում, խմբերում առանձին, եւ ընդունող երկրի իրավապահ, հակահրդեհային, վթարա-փրկարարական մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համատեղ, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ ՏՕՄՀԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---