Հայ-թուրքական սահմանի բացումը վերջ կդնի Վրաստանի մենաշնորհին տարածաշրջանում 4 դեկտեմբերի 2009 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների բոլոր ասպեկտների վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: «Հայ-վրացական հարաբերությունները միշտ անհավասար հիմքի վրա են եղել: Վրաստանը մշտապես օգտագործել է Հայաստանի հաղորդակցային կախվածությունը Հայաստանից եւ խտրական քաղաքականություն է վարել Երեւանի եւ Վրաստանի հայ բնակչության հանդեպ»,-ասել է Շիրակ Թորոսյանը: Վերին Լարսի սահմանային անցակետը բացելու Վրաստանի իշխանությունների համաձայությունը բացատրվում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմամբ: Ըստ խորհրդարանականի, Վրաստանը հասկացավ, որ Հայաստանը կարող է այլընտրանքային ելք ստանալ դեպի արտաքին աշխարհ, ինչը կհանգեցնի վրացական տարածքով հայկական բեռների տարանցման ծավալների կրճատմանը: Ելնելով դրանից` Շ. Թորոսյանը կանախտեսում է, որ առաջիկայում Վրաստանը կնվազեցնի հայկական բեռների տարանցման համար գանձվող սակագները եւ կսկսի Հայաստանի հանդեպ իրոք «բարիդրացիական քաղաքականություն» վարել : Ըստ պատգամավորի, տարածաշրջանում Վրաստանի հաղորդակցային մենաշնորհից հոգնել է ոչ միայն Հայաստանը: «Թուրքիան ու Ադրբեջանը հեռահաղորդակցային առումով եւս կախված են Վրաստանից: Բոլորին հասկանալի է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան բոլոր նախագծերն ուղղված են բացառապես Հայաստանի մեկուսացմանը տարածաշրջանային նախաձեռնություններից»,-ասել է պատգամավորը: Նա նաեւ հավելել է, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հարավային Կովկասը կդառնա միասնական տնտեսական գոտի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |