Հայկական խաչքար է բացվել Բուենոս Այրես նահանգի մայրաքաղաք Լա Պլատայում 7 դեկտեմբերի 2009 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Բուենոս Այրես նահանգի մայրաքաղաք Լա Պլատայի կենտրոնական հրապարակներից մեկի վրա գտնվող ,Անարատ հղիությունե մայր տաճարի հարեւանությամբ կայացել է հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Բուենոս Այրեսից, Բերիսոյից ժամանած եւ տեղի՝ Լա Պլատայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խաչքարի բացման արարողությունն իրականացրել են Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Լա Պլատայի քաղաքապետ Օսկար Պաբլո Բրուերան, Բուենոս Այրես նահանգի խորհրդարանի անդամ Սերխիո Նահապետյանը, ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ Ռուբեն Քեշիշյանը: Խաչքարի օրհնության արարողությունը կատարել են Լա Պլատայի արքեպիսկոպոս Էկտոր Ագերան եւ Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի ու Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Բացման արարողությունից առաջ Մայր Տաճարում արքեպիսկոպոս Էկտոր Ագիրեն եւ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը մատուցել են սուրբ պատարագ, որից հետո ելույթ են ունեցել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ Ռուբեն Քեշիշյանը, պատգամավոր Սերխիո Նահապետյանը, Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Լա Պլատայի քաղաքապետ Օսկար Պաբլո Բրուերան: Միջոցառումն ավարտվել է Բուենոս Այրեսից ժամանած «Գայանե» պարախմբի ելույթով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար |