ՎԱՐՇԱՎԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ19 փետրվարի 2002 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Լեհական իշխանությունները հետաքրքրվել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությամբ: Ինչպես տեղեկացրել է «Մեդիամակս» գործակալությանը տված հարցարույցում Հայաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչը, «Վարշավայում լարվածորեն հետեւում են այդ գազամուղի շինարարության նախագծի իրականացմանը»: Նրա խոսքերով` լեհական կողմին շատ է հետաքրքրել Իրանի տարածքով, Հայաստան, այնուհետեւ Եվրոպա, թուրքմենական գազի մատակարարման գաղափարը: «Ես լսել եմ նաեւ ուկրաինական կողմի շահագրգռվածության մասին Իրան-Հայաստան գազամուղի Սեւ ծովի հատակով մինչեւ Ֆեոդոսիա երկարացման հարցում: Դե ինչ, բարի գալուստ»,- նշել է Իվաշկեւիչը: Ժամանակավոր հավատարմատարը ավելացրել է նաեւ, որ նա տեղյակ է պահել պաշտոնական Վարշավային հեռանկարում գազամուղի շինարարությանը լեհական կողմի գործնական մասնակցության մասին եւ այժմ սպասում է պատասխանի: «Կարծում եմ, անհրաժեշտ է լրջորեն մտածել այդ հեռանկարի վրա»,- ընդգծել է Պյոտր Իվաշկեւիչը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |