Սենատոր Բարբարա Բոքսերը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման օգտին12 դեկտեմբերի 2009 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ եւ Սենատի միջազգային գործողությունների եւ կազմակերպությունների ենթակոմիտեի նախագահ Բարբարա Բոքսերը, միանալով իր գործընկերներին, հանդես է եկել ի նպաստ Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձեւի ընդունման: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդագրության մեջ: «Մենք ողջունում ենք սենատոր Բոքսերի հավատարմությունը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այդ փաստի ժխտման դեմ պայքարին: Մարդկության դեմ գործված այդ ոճրի շարունակական ժխտման ֆոնի վրա, սենատորի այս քայլը պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել դուրս գալու համար այդ արատավոր շրջանից»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ընթացիկ տարվա հոկտեմբերին սենատոր Ռոբերտ Մենենդեսի Սենատում ներկայացրած թիվ 316 բանաձեւը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը: Բանաձեւը ստացել է Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդի աջակցությունը: Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձեւը գտնվում է Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում: Կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 նմանատիպ բանաձեւը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |