Թեհրանը հանդես է գալիս Ղարաբաղի վերաբերյալ միջնորդության առաջարկով14 դեկտեմբերի 2009 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Թեհրանում հայտարարեց Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Իրադրությունը Հարավային Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմնական թեմաներից մեկը դարձան Ադրբեջանի ու Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: «Մենք երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկեցինք»,- ասաց Մամեդյարովը Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ամփոփիչ մամլո ասուլիսում: «Իրանը մեր հարեւանն է, եւ մենք հուսով ենք, որ Թեհրանը կշարունակի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը»,- ասաց Մամեդյարովը, հաղորդում է Trend-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |