Հայաստանում A/H1N1 գրիպի հարուցիչով արդեն 92 հոգի են հիվանդ

PanARMENIAN.Net - Հայաստանում A/H1N1 գրիպով (խոզի գրիպ) հիվանդների թիվը դեկտեմբերի 17-ի դրությամբ աճել է 6 հոգով եւ հասել 92-ի, հաղորդում է հանրապետության Առողջապահության նախարարությունը:



Այսօրվա դրությամբ հանրապետությունում A/H1N1 գրիպի հարուցիչից մահվան երկու դեպք է գրանցվել, գրիպի զոհերից մեկը հղի կին է:



Հայաստանում շարունակվում է շնչառական օրգանների սուր հարուցիչներով հիվանդանալու դեպքերի մոնիթորինգը: Այդ մոնիթորինգի անցկացման արդյունքում հաստատվել է, որ վերջին երեք օրվա ընթացքում սեզոնային գրիպով հիվանդանալու դեպքերի քանակը օրական 300-500 դեպքով նվազում է:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---