Արցախի 85 դպրոց «Հայաստան» համահայկական հիմնադրամից նվեր կստանան նոր կահույք

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամն ս. թ. օգոստոսից իրականացնում է կահավորման իր երկրորդ խոշոր ծրագիրը, որի շահառուներն են ԼՂՀ Ստեփանակերտ, Շուշի քաղաքների եւ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների 85 դպրոցները: Ծրագրի հովանավորն է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը:



Դպրոցական կահույքը` ավելի քան 1000 ուսուցչական աթոռ, 1300 ցուցադրական լաբորատոր եւ 100 քարշիչ պահարան, պատրաստվում է Գյումրիի «Հայ-ամերիկյան տնաշինական միավորում» ՍՊԸ-ում: Կահույքի պատվերի մեծ մասն արդեն պատրաստ է եւ տեղափոխվել է Արցախ: ԼՂՀ կրթության նախարարությունն այն կբաշխի դպրոցներին` ըստ կարիքի առաջնահերթության:



«Հարմարավետությունը դպրոցներում կարեւոր նախապայման է որակյալ ուսման համար: Վայելուչ պայմանները միշտ էլ տրամադրող են, եւ ես վստահ եմ, որ այսուհետ մեր աշակերտների հետաքրքրությունը էլ ավելի կմեծանա ուսման եւ գիտելիքի նկատմամբ»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:



Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ էլ ընթացիկ տարում կահավորվել է ավելի քան 100 դպրոց, եւ ավելի քան 10000 աշակերտ այսօր սովորում է հարմարավետ ու գեղեցիկ կահավորված դասասենյակներում, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---