Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ազգային պատկերասրահին կհատկացնի ռեստավրացիոն տեխնիկա22 դեկտեմբերի 2009 - 17:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր ստորագրվեց «Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգնման համար սարքավորումների վերազինման ծրագրի» դրամաշնորհային համաձայնագիր, համաձայն որի Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող մշակութային դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահին կհատկացնի 27 900 000 ճապոնական իենի չափով տեխնիկական սարքավորումներ, որոնք կնպաստեն այդ հաստատության տեխնիկական հագեցվածությանը, մասնավորապես ժամանակակից սարքավարումներով եւ մեթոդներով պահպանման որակի բարձրացմանը (էքսպոնատների ֆիզիկա-քիմիական, ռենտգեն եւ այլ ուսումնասիրություններ ու աշխատանքներ իրականացնող): Համաձայնագրի ստորագրման արդյունքում իրենց լուծումը կստանան պատկերասրահի համար էական նշանակություն ունեցող 2 խոշոր խնդիրներ, այն է` գեղանկարների վերականգնումը եւ փայտյա նմուշների վերականգնման արհեստանոցի համար սարքավորումների ձեռքբերումը: Սույն փաստաթուղթը Ճապոնիայի Կառավարության կողմից ստորագրեց Ուզբեկստանում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության գլխավոր ներկայացուցիչ ՅՈՒԿԻՀԻԿՈ ԷՋԻՐԻՆ, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից` նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Ճապոնական Կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող մշակութային դրամաշնորհի ծրագրի շրջանակներում առ այսօր սարքավորումներ կամ անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվել` * Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին (երաժշտական գործիքներ եւ ձայնային սարքավորումներ), * Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանին» (ձեռագրերի վերկանգնման սարքավորումներ), * Ա. Սպենդիարյանի անվան օպերայի - բալետի ազգային ակադեմիական թատրոնին (ձայնային սարքավորումներ), * Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնին (ձայնային սարքավորումներ): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |