Հայաստանի մշակույթի նախարարը դժգոհ է թատրոնի եւ տպագրության ոլորտների աշխատանքից25 դեկտեմբերի 2009 - 18:25 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի մշակույթի նախարարությունը դժգոհ է թատերական եւ տպագրական ոլորտների աշխատանքից: Առաջին ոլորտում 2009 թվականին լուծում չստացան մի շարք գլոբալ խնդիրներ, իսկ երկրորդում` մտածելով քանակի մասին, մոռացան բովանդակության եւ տպագրության որակի մասին»,-հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մամլո ասուլիսում: Ըստ նրա, թատրոնի եւ տպագրության ոլորտներում հարկավոր է փոփոխություններ կատարել աշխատանքի սկզբունքների մեջ եւ որոշել առաջնայնությունները: «Գալիք տարում նախարարությունը միջոցներ կձեռնարկի իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,-ասել է Հ.Պողոսյանը: Անդրադառնալով թատրոնի ոլորտին` նախարարը նշել է. «Ես կարծում եմ, որ Երեւանի պետական երիտասարդական փորձարարական թատրոնը վաղուց արդեն չի համապատասխանում իր կոչմանը, իսկ «Գոյ» թատրոն-լաբորատորիան արդեն կայացել է, եւ ոչ միայն այդ երկու թատրոնների, այլ նաեւ հանդիսատեսի համար ճիշտ կլինի նրանց միավորումը»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |