ԵՐԵԿ ԲԱՑՎԱԾ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՆԸ ՄԱՐԶԻԿՆԵՐ 9 փետրվարի 2002 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Երեկ Սոլթ-Լեյթ-Սիթիում (ԱՄՆ ,նահանգ Յուտա) կայացել է 19-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Հայաստանի օլիմպիական հավաքականը կազմված է ինը մարզիկներից, որոնք են` լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանը, չմշկորդներ Մարգարիտա Նիկոլյանը, Արամ Գաջիյանը, Ֆրանսիայում բնակվող լեռնադահուկորդ Վանեսա Ռակեջյանը, Ռուսաստանում բնակվող ձեւավոր չմշկասահորդներ Յուլիա Լեբեդեւան, Մարիա Կրասիլցեւան եւ Արտյոմ Զնաչկովը եւ ԱՄՆ-ից երկու բոբսլեիստներ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |