Ծանրամարտիկներ Տիգրան Մարտիրոսյանն ու Գեւորգ Դավթյանը կաշխատեն 2010թ. շտկել բացթողումները

PanARMENIAN.Net - Եվրոպայի 2008թ. ծանրամարտի չեմպիոն եւ Պեկինի Օլիմպիական խաղերի 85 կգ ք/կ բրոնզե մրցանակակիր Տիգրան Բ.Մարտիրոսյանը գտնում է, որ 2009թ. իր համար այնքան էլ հաջող չէր:



Վնասվածքի պատճառով Մարտիրոսյանը բաց թողեց Եվրոպայի առաջնությունն ու 2009թ. մասնակցեց միայն աշխարհի առաջնությանը: «Պոկում» վարժության մեջ Մարտիրոսյանը բարձրացրեց 172 կգ, սակայն մեջքի վնասվածքը խանգարեց նրա ելույթին եւ նա նվաճեց արծաթե մեդալը: «Մենք որոշեցինք չշարունակել իմ ելույթները, որ բարդություններ չառաջանան»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտիրոսյանը:



2006 եւ 2007թթ. Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Գեւորգ Մարտիրոսյանին եւս վնասվածքը խանգարեց մասնակցել Հայաստանի առաջնությանն ու միջազգային մրցաշարերին: Ըստ նրա, 2010թ. նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը, վնասվածքից ապաքինվելու համար, սակայն կաշխատի մասնակցել աշխարհի առաջնությանը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---