Կյանքի 93-րդ տարում վախճանվեց հայ արձակագիր, հրապարակախոս Անահիտ Սահինյանը

PanARMENIAN.Net -
Ժամանակակից հայ գրականությունը ծանր կորուստ ունեց ավ. կյանքի 93-րդ տարում վախճանվեց հայ արձակագիր, հրապարակախոս Անահիտ Սահինյանը:



Ինչպես հաղորդում են Հայաստանի Մշակույթի նախարարությունն ու Գրողների միությունը, Անահիտ Սահինյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա հունվարի 8-ին` ժամը 17:00-ին, նրա բնակարանում` Տերյան 59 հասցեով: Իսկ նրա գրականության երկրպագուները կարող են հրաժեշտ տալ գրողին հունվարի 9-ին Գրողների միությունում:





Անահիտ Սահինյան

Անահիտ Սահինյանը ծնվել է 1917թ. հունիսի 20-ին Ստեփանավանի շրջանի (այժմ` ՀՀ Լոռու մարզ) Վարդաբլուր գյուղում: Ավարտել է Երեւանի շինարարական տեխնիկումն ու Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1942-58թթ. աշխատել է «ՀայՊետհրատում»` որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: 1969-87թթ. եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը: Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ: «Խաչուղիներ» (1946), «Ծարավ» (1954), «Թախիծ» (2 հ., 1974-1981) վեպերի; «Վայելք» (1942), «Նունուֆար» (1994), «Սեփական հետքերով» (2000) պատմվածքների, ինչպես նաեւ պատմվածքների ու պիեսների «Զիգզագ» (1976) գրքի հեղինակն է: Անահիտ Սահինյանը 1981-ին «Ծարավ» վեպի համար արժանացել է Հայաստանի ՍՍՀ Պետական պարգեւին: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---