Թեոդոսիայում բարեկամության խաչքար կտեղադրվի11 հունվարի 2010 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Թեոդոսիայում Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցու բակում խաչքար կտեղադրվի ի նշան հայկական Արմավիր քաղաքի հետ բարեկամության: Ըստ սցենարիստ եւ ռեժիոսոր Ռաֆայել Շահինյանի, որի նախաձեռնությամբ դա կարվի, խաչքարը կպատրաստվի մարմարից, կունենա 2 մ բարձրություն, խաչքարի վրա կպատկերվեն երեք մարդկանց պատկերներ` երկու մեծահասակների եւ մեկ երեխայի: Պատվանդանի վրա կփորագրվի` Թեոդոսիա-Արմավիր-քուրյ-քաղաքներ»: Հուշարձանի հարեւանությամբ նախատեսվում է այգի հիմնել, իսկ հետագայում Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցու բակում կբացվի հայ ժողովրդի ականավոր գործիչների դիմանկարների պատկերասրահը: «Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցին իսկական մշակութային կենտրոն է Թեոդոսիայի հայերի համար: Մինչ օրս եկեղեցու տարածքում պահպանվել են հինավուրց խաչքարեր: Եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում եւ ամենանշանակալի եկեղեցին է քաղաքի հայկական ճարտարապետության շրջանում»,-ասել է Շահինյանը: Նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ընթացքում են, բացումը նախատեսված է 2011թ. մայիսին, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |