Մարգարիտա Շուբերտ. Հայերը հեռու լինելով հայրենիքից երբեք չեն մոռանում իրենց ծագումի մասին

PanARMENIAN.Net - Ավստրիական diepresse.com կայք էջը հրատարակել է Ավստրիայի հայ համայնքի մասին Մարգարիտա Շուբերտի «Հայերը Ավստրիայում` եկեղեցին հայրենիքի միակ մասնիկն է» հոդվածը:



«Սփյուռքում հայերը պահպանել են իրենց մշակույթը շնորհիվ իրենց լեզվի եւ կրոնի: Չնայած դրան, որ հայերը բավական փոքրաթիվ ազգ են, Ավստրիայում բնակվում է մոտ 7000 հայ: Ավստրիայի հայ համայնքի պատմությունը սկսվում է 16-դ դարից: Աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանը միշտ գտնվել է Արեւելքի եւ Արեւմուտքի բախումների կենտրոնում, եւ արդյունքում հայերը ստիպված էին դարերով փախուստի դիմել»:



«Մխիթարյանների միաբանությունը նույնպես կամուրջ ծառայեց կաթոլիկ աշխարհի եւ Արեւելյան երկրների միջեւ: Դեռ 200 տարի առաջ հայ կաթոլիկները ապաստան գտան Վիեննայում եւ ստեղծեցին հզոր մշակութային կենտրոն: Մինչ օրս միաբանությունը բուրավետ խոտերից արտադրում է «Մխիթարինե» լիկյորը», - Շուբերտի հոդվածում նշել է Միաբանության ներկայացուցիչ, վարդապետ Վահանը:



Հոդվածի հեղինակը ընդգծել է, որ հայերը շատ հեշտ ինտեգրվելով տարբեր երկրներում չեն մոռանում իրենց ծագումը: Բայց հայ համայնքի երկրորդ սերնդի ներկայացուցիչներին գրավում է ավստրիական բաց հասարակությունը: Եվ նույնիսկ բազմադարյան եւ հարուստ մշակույթը չեն կարող կանխել նրանց հեռացումը ազգային արմատներից»:



Մխիթարյանները հայ կաթոլիկ միաբանություն է: Հիմնադրվել է 1701 թ-ի սեպտեմբերի 8-ն լեզվաբան, բառարանագիր, լուսավորիչ Մխիթար Սեբաստացու կողմից (1676-1749) Կոստանդնուպոլսում: 1717 թ-ն Միաբանությունը հիմնավորվել է Սուրբ Ղազար կղզում (Իտալիա), որը Մխիթար Սեբաստացին ստացավ Վենետիկի կառավարիչներից: Միաբանության գործունեության հիմնական ուղղությունը կայանում է հայ ժողովրդի մշակութային զարգացման, լեզվի եւ հին հայկական գրերի պահպանման մեջ: Մինչ օրս գոյություն ունեն Մխիթարյանների միաբանությունները Վիեննայում եւ Ս. Ղազար կղզում: Միաբանությունները դարձան Եվրոպայում Սփյուռքի հոգեւոր եւ մշակութային խոշոր կենտրոններ. նրանց կից ստեղծվում էին գրադարաններ եւ եզակի տպարաններ: Ս. Ղազար եւ Վիեննայի Մխիթարյան միաբանություններում պահվում է ավելի քան 6 հազար ձեռագիր եւ 80 հազար արխիվային էջեր: Ս. Ղազար կղզում պահվում է նաեւ շուրջ 178 հազար հայերեն լեզվով տպագիր նյութեր: Ամեն տարի Ս. Ղազար կղզին այցելում է մինչեւ 30 հազար զբոսաշրջիկ:



Մխիթարինե լիկյորը` Վիենայի Մխիթարյանների միաբանության արտադրանքն է:



Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) քրիստոնյա աշխարհի ամենահնագույն եկեղեցիներից է, որը ունի մի շարք էական տարբերություններ դավանանքի եւ արարողակարգի մեջ, ինչը տարբերում է նրան ինչպես բյուզանդական ուղղափառությունից, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցուց: 301 թ-ն Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պետականորեն ընդունեց Քրիստոնեությունը: ՀԱԵ-ն արարողակարգը կատարում է իր ծիսակարգով:



Ներկայումս միասնական ՀԱԵ-ն կանոնիկ կառուցվածքով միասնական է , սակայն ունի երկու կաթողիկոսական աթոռ` Էջմիածնում եւ Կիլիկիայում (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն), կենտրոնը` Անթիլիասում, Լիբանան: Կիլիկիո կաթողիկոսությունը վարչական անկախության ունի, սակայն առաջնությունը պատկանում է Էջմիածնի Սուրբ աթոռին, որը կրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ծայրագույն Պատրիարքի տիտղոսը այնուամենայնիվ:

Էջմիածնի տնօրինության տակ են գտնվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր թեմերը, եւ արտասահմանյան թեմերի մեծամասնությունը, մասնավորապես Ռուսաստանի, Ուկրաինայի եւ նախկին ԽՍՀՄ-ի այլ երկրներում: Կիլիկիո կաթողիկոսը ղեկավարում է Լիբանանի, Սիրիայի եւ Կիպրոսի թեմերը:



Գույություն ունեն նաեւ ՀԱԵ-ի երկու ինքնավար պատրիարքություն` Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի, որոնք ենթակա են Էջմիածնի կաթողիկոսին: Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքները արքեպիսկոպոսի աստիճան: Երուսաղեմի պատրիարքության տակ են գտնվում Իսրայելի եւ Հորդանանի եկեղեցիները, իսկ Կոստանդնուպոլսի` Թուրքիայում եւ Կրետե կղզու (Հունաստան) հայկական եկեղեցիները:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---