Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրած հայ շախմատիստները չմնացին առանց մեդալների15 հունվարի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Բուրսա քաղաքում տեղի ունեցած Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ՀՀ հավաքականը 9 տուրերի արդյունքում (4 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ 2 պարտություն) 10 միավորով (17,5) գրավեց 5-րդ տեղը: Սակայն հայ գրոսմայստերներն առանց մեդալների չմնացին: Լեւոն Արոնյանը առաջին խաղատախտակի վրա ցույց տվեց երկրորդ արդյունքն ու նվաճեց արծաթե մեդալ: Վլադիմիր Հակոբյանը (2-րդ խաղատախտակ), Գաբրիել Սարգսյանը (3-րդ խաղատախտակ) եւ Արման Փաշիկյանը (4-րդ խաղատախտակ) երրորդն էին եւ նվաճեցին բրոնզե մեդալներ: ՖԻԴԵ-ի Շախմատի աշխարհի թիմային առաջնությունն անց է կացվում 1985 թվականից: Առաջնությանը մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն հավաքականները, որոնք ընտրվում են շախմատի օլիմպիադաների եւ թիմային մայրցամաքային առաջնությունների արդյունքում: Մրցաշարն անցնում է շրջանակային համակարգով: Առաջին առաջնության ժամանակ խաղերն անցել են 6 տախտակի վրա, իսկ հետագայում` 4 տախտակի: Առաջին չորս մրցաշարերն անցել են շվեյցարական Լյուցեռն քաղաքում, հետագայում որոշվել է մրցումներն անցկացնել տարբեր քաղաքներում: 2001 թվականին առաջնությունը տեղի ունեցավ Երեւանում: 1997, 2001 եւ 2005 թվականներին Հայաստանը դարձել է առաջնության բրոնզե մրցանակակիր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |