ՊԱՐԶՎԵԼ Է,ՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԼԵԳԱԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ, ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները պարզել են, որ դեկտեմբերի 25-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, հանրապետության սահմաններից ներս անլեգալ ներթափանցման համար, ձերբակալված երկու տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են: Հիշեցնենք, որ Ստամբուլ-Երեւան երթի կասկածելի ուղեւորները անձնագրային ստուգմանը ներկայացրել են փաստաթղթեր, որոնցում գրված ազգանուններից հետեւում է, որ նրանք Բուլղարիայի քաղաքացիներ են եւ ծագումով բուլղարացի: Սակայն, իրենց ցայտուն ասիական դիմագծերով եւ սլավոնական ծագումով նրանք կասկածելի թվացին սահմանապահներին: Ձերբակալումից հետո ուղեւորները ներկայացան որպես Աֆղանստանի քաղաքացիներ: Ընդ որում Աֆղանստանում բնակվող ժողովուրդներից ոչ մեկի լեզվին չէին տիրապետում: Կատարված աշխատանքի հետեւանքում պարզվեց խախտողների իրական ծագումը: Այժմ քննարկվում է ձերբակալվածներին Իրանին փոխանցելու հարցը: Նշենք, որ Երեւանի տարածքով անլեգալ գաղթականները մտադիր էին հասնել մինչեւ Արեւմտյան Եվրոպա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---