Ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը

PanARMENIAN.Net -
Հունվարի 23-ն մեկնարկել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Առաջին օրը գորգ դուրս եկան 55, 60 եւ 66 կգ. քաշային կարգերի ըմբշամարտիկներ: Չեմպիոններ համապատասխանաբար դարձան Միհրան Ջաբուրյանը, Արթուր Առաքելյանը եւ Ժիրայր Հովհաննիսյանը:



Հունվարի 24-ն տեղի ունեցան վերջին մենամարտերը 4 քաշային կարգերում` 74, 84, 96 եւ 120 կգ.:



Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, մրցանակակիրներ դարձան հետեւյալ ըմբշամարտիկները.



ք/կ 74



1 տեղ` Դավիթ Պապոյան

2 տեղ` Հայկ Կարապետյան

3 տեղ` Մերուժան Զադոյան եւ Ժորա Վիրաբյան



ք/կ 84



1 տեղ` Վադիմ Լալիեւ

2 տեղ` Գեւորգ Ավշարյան

3 տեղ` Հաջիմուրադ Նուրմահամեդով



ք/կ 96



1 տեղ` Էդգար Ենոքյան

2 տեղ` Սերգեյ Խաչատուրյան

3 տեղ` Գրիգոր Գրիգորյան եւ Պավլիկ Ասատրյան



ք/կ 120



1 տեղ` Ռուսլան Բասիեւ

2 տեղ` Կարեն Կարապետյան

3 տեղ` Հայկ Խաչատրյան եւ Գրիգոր Ապոյան

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---