Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման սցենարը կհանգեցնի ներդրումների արտահոսքին Ադրբեջանից

PanARMENIAN.Net -
Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման սցենարը կհանգեցնի ներդրումների արտահոսքին Ադրբեջանից: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զտուլինը:



Նրա խոսքերով, հաշվի առնելով այն, որ տարբեր կողմերի մոտ, եւ առաջին հերթին պաշտոնական Երեւանի եւ Բաքվի մոտ պահպանվում է բոլորովին տարբեր կարծիքներ ներկայիս բանակցությունների վերաբերյալ, չկա հակամարտության լուծման հեռանկար բացի ուժային սցենարից: «Սակայն, եթե ադրբեջանական ղեկավարությունը այն ու ամենայնի կձեռնարկի ռազմական ուժով փորձի այդ խնդիրը, ապա այդ գործողության հաջողությունը ակնհայտ չէ: Ամենա քիչը դա կհանգեցնի տնտեսական խնդիրների: Ամեն դեպքում բանակցությունները պատերազմից լավ են», - ընդգծել է Զատուլինը:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---