Առաջին անգամ Հայաստանում անց է կացվում կանանց միջեւ բռնցքամարտի առաջնությունը

PanARMENIAN.Net -
Հայաստանի կանանց միջեւ բռնցքամարտի առաջնությունը, որը անց է կացվում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ մասնակցում են կանայք: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւ Հովհաննիսյանը հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ Ֆեդերացիան մտադիր է զարգացնել կանանց բռնցքամարտը Հայաստանում: «Կանանց միջեւ առաջնությունում մասնակցում է 7 կին-բռնցքամարտիկ, որոնք հանդես են գալիս տարբեր քաշային կարգերում: Սակայն, քանի որ մասնակիցների թիվը շատ չէ, առաջնությանը նրանք հանդես կգան 3 քաշային կարգերում», - նշել է նա:



Հունվարի 30-ն ռինգ դուրս կգան Հայկանուշ Նազարեթյանը եւ Թագուհի Հովակիմյանը (54 ք/կ): Այդ զույգի հաղթողը կհանդիպի Քրիստինե Մարտիրոսյանի հետ:



Եզրափակչում 75 ք/կ-մ կհանդիպեն Աշխեն Սիմոնյանը եւ Աննա Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---