Արզաս Ոսկանյան. Եվրատեսիլի մրցույթն ազգային մշակույթների աղավաղման միջոց է

Արզաս Ոսկանյան. Եվրատեսիլի մրցույթն ազգային մշակույթների աղավաղման միջոց է

PanARMENIAN.Net -
«Եվրատեսիլ մրցույթն արժանի չէ լուրջ վերաբերմունքի եւ գնահատականի, քանի որ իրենից ներկայացնում է ազգային մշակույթների աղավաղման միջոց: Կարծում եմ, որ չպետք է այդպիսի ուշադրություն դարձնել Հայաստանի մասնակցությանն այդ մրցույթին», - նշել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը:



Եվրատեսիլում ներկայացվելիք Եվա Ռիվասի երգի մասին կոմպոզիտորը կարծիք չհայտնեց, սակայն ընդգծեց. «Թուրքիան շատ բանի է հավակնում, եւ որոշակի քայլեր է ձեռնարկում օտար մշակութային ժառանգությունը սեփականացնելու համար: Եվ զարմանալի չէ, որ լսելով երգում արեւելյան երանգներ, իրեն թալանված է զգում: Իսկ այն, որ Թուրքիան դեռ չի հավակնում հայկական միջնադարյան երաժշտությանը, դա խոսում է այն մասին, որ նա դեռ չգիտի այդ երաժշտության գոյության մասին»:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---