Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է տարածաշրջանում էներգետիկ հանգույցներից մեկը դառնալ

PanARMENIAN.Net -
Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը միակ հիմնական ուժն է, որն օժանդակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» (EuFoA) կազմակերպության փորձագետ Սարգիս Գազարյանը:



Գնահատելով հայ-թուրքական սահմանի բացման աշխարհաքաղաքական նշանակությունը` փորձագետն ընդգծեց, որ Հայաստանը պետք է օգտագործի այդ հնարավորությունը անդրտարածաշրջանային էներգետիկ նախագծերի մեջ ինտեգրվելու համար: «Հայաստանը կարող է տարածաշրջանում էներգետիկ հանգույցներից մեկը դառնալ` հաշվի առնելով Իրանին Nabucco նախագծի մեջ ներգրավելու ԵՄ պատրաստակամությունը»,- ընդգծեց Սարգիս Գազարյանը: Նրա խոսքով, ԵՄ-ն պետք է ուժեղացնի իր մասնակցությունը հայ-թուրքական գործընթացի այս որոշիչ փուլում եւ նպաստի Եվրոպայի «ամենահսկա պատի» փլուզմանը: «Թուրքիան կարող է այս տարի բացել սահմանը, եւ դա բխում է հենց Անկարայի շահերից»,- ընդգծեց Գազարյանը:



«Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքիայի Հանրապետությունը, առաջնորդվելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին օգոստոսի 31-ին ստորագրված Արձանագրությամբ, համաձայն են բացել ընդհանուր սահմանը երկու ամիս անց այն բանից հետո, երբ Արձանագրություններն ուժի մեջ մտնեն»,- ասվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններում:





Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---