Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Ստեփան Սրապեանի «Սիրելիդ ին հայ» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 24-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Ստեփան Սրապեանի «Սիրելիդ ին հայ» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է իտալահայ բարերար Ստեփան Սրապեանի նամակների եւ հոդվածների ընտրանին:



Գրքում ներառված են շուրջ 30 նամակներ եւ հոդվածներ, հետաքրքիր լուսանկարներ: Ստեփան Սրապեանի գործունեությունը եւ գիրքը կներկայացնի բանաստեղծ, գրականագետ Արթուր Անդրանիկյանը:



Ստեփան Սրապեան (1906-1972)` իտալահայ բարեգործ, մշակույթի գործիչ, Հայ ընդհանուր բարեգործական միության իտալական բաժնի ղեկավար (AGBU):

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---