«ԳԱԶՊՐՈՄԸ» ԿՍԿՍԻ ԳԱԶ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ14 հունիսի 2003 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը կսկսի գազ մատակարարել Հայաստան: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր` հինգ տարի ժամկետով: Նրա խոսքերով` նման երկարաժամկետ համաձայնագրի ստորագրումը երկնագույն վառելիքի կայուն գների լրացուցիչ երաշխիք է ապահովում: Նախարարը հիշեցրել է, որ մինչ այդ Հայաստանին բնական վառելիք մատակարարող մենաշնորհատեր էր հանդիսանում «Իտերա» ընկերությունը: Այժմ այդ երկու ընկերություններից յուրաքանչյուրը հավասար ծավալով գազ կմատակարարի Հայաստան, տեղեկացրել է Արմեն Մովսիսյանը` չբացառելով հավանականությունը, որ մոտակա հեռանկարում «Գազպրոմ» ընկերությունը կարող է ամբողջությամբ դուրս մղել «Իտերային» հայկական շուկայից:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |