Ջեֆֆ Ֆորտնբերրի. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը «կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը» 4 մարտի 2010 - 22:14 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կասկածում, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության է իրագործվել, դա պատմական ճշմարտություն է»,- Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց Տեխաս նահանգից կոնգրեսական Ջեֆֆ Ֆորտնբերրին: Կոնգրեսականը նկատեց, որ թեեւ չի կասկածում Ցեղասպանության իրագործման փաստի հարցում, բայց հաջող չի համարում այդ բանաձեւի շուրջ քվեարկության համար ընտրված ժամանակը: «Լավ կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան միմյանց հետ քննարկեին այդ խնդիրը»,- նկատեց նա: Ջեֆֆ Ֆորտնբերրին նշեց նաեւ, որ, ընդունելով բանաձեւը, ԱՄՆ-ն կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |