Ամերիաբանկը կրկնապատկել է իր բանկոմատների ցանցը 5 մարտի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարում Ամերիաբանկի բանկոմատների ցանցն ավելացել է երկու անգամ, Դիլիջանում լրագրողներին է հայտնել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Քարտային բիզնեսն աճում է, դրա հետ միասին աճում է նաեւ բանկոմատների ցանցը. այսօր դրանց թիվը 34 է: Մենք ավարտել ենք դրանց ձեւավորումը եւ դիզայնը»,- ասել է նա: Նրա խոսքերով, քարտային քաղաքականության շրջանակներում եւ ելնելով իր ռազմավարությունից բանկն իրագործում է վճարային նախագծեր իր կորպորատիվ հաճախորդների համար եւ ունի քարտերի ողջ սպեկտրը, որոնք այսօր հասանելի են Հայաստանում. VISA, MASTER CARD, Armenian Express, ArCa: Տիգրան Ջրբաշյանը հայտնեց, որ POS-տերմինալների վերաբերյալ մեծ նախագիծ կա` կապված առեւտրային կետերի հետ: «Խոշոր սուպերմարկետների մեծ մասը մեր հաճախորդներն են, եւ համապատասխանաբար բանկը տեխնոլոգիական որոշումների գծով ապահովում է նրանց ծառայությունների ողջ սպեկտրով»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |