The Times. Հայաստանը հավակնություններ չունի Թուրքիայի արեւելքում գտնվող հողերի հանդեպ 5 մարտի 2010 - 21:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման համար քաղաքական պայքարը հանգեցվում է պարզ թվաբանական հաշվարկի. ինչն է ավելի կարեւոր. Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու հետեւանքով վնասներ, թե 1,5 մլն զոհերի հիշատակի հարգանք: Այդ մասին գրում է The Times-ի մեկնաբան Թոնի Հելպինը: «Թուրքիան շատ հաղթաթղթեր ունի, նա միակ մահմեդական երկիրն է, որը մտնում է ՆԱՏՕ-ի մեջ, նրա տարծքում գտնվում է ԱՄՆ կարեւոր օդային բազան, նա մասնակցում է ԱՄՆ առանցքային պաշտպանական հետազոտություններին»,- գրում է թերթը: Հետաքրքական է, որ Ռուսաստանի հետ, որը միշտ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան այժմ ջերմ հարաբերություններ ունի: Հեղինակի կարծիքով պատճառն այն է, որ Ռուսաստանը Թուրքիա ներմուծվող գազի միակ մատակարարն է, եւ Անկարան պրագմատիկ է վարվում: Հայաստանը հավակնություններ չունի Թուրքիայի արեւելքում գտնվող հողերի հանդեպ, որոնք մի ժամանակ Հայաստանի արեւմուտքն են եղել, ընդգծում է հեղինակը: Ջարդերից փրկված մարդկանց եւ նրանց սերուդների համար ամենաթանկ փոխհատուցումը կլիներ Թուրքիայի կողմից նրանց տանջանքների ճանաչումը եւ պաշտոնական ներողությունները, կարծում է նա: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |