ԱՄԵՆԱՅԱՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ

PanARMENIAN.Net - Երեկ սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հովվապետական այցը Ֆրանսիա: Երկշաբաթյա այցի ընթացքում Ծայրագույն Պատրիարքը կհանդիպի Փարիզի, Մարսելի, Լիոնի, Վալանսի եւ մի շարք այլ քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Վաղը Կաթողիկոսը հանդիսավոր պատարագ կմատուցի Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտչի հայկական եկեղեցում: Նույն օրը Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն ու կարդինալԺան-Մարի Լիրստիժեն կմասնակցեն եկեղեցական ժամերգությանը Փարիզի Աստվածամոր Տաճարում: Դեկտեմբերի 10-ին նախատեսվում է Գարեգին Երկրորոդի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Սենատի նախագահ Քրիստիան Փոնսլեի հետ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---