Անկարան սպառնում է ԱՄՆ-ին, որ կսառեցնի մի քանի միլիարդ դոլար արժեցող պայմանագրերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի հետ, որը հետ էր կանչվել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումից հետո:

Թուրքական ԶԼՄ-երը հաղորդում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Անկարայի հետագա քայլերը, որոնց դիմելու է թուրքական դիվանագիտությունը, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասանի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Stargazete-ի համաձայն, Անկարան կսառեցնի Վաշինգտոնի հետ կնքած ,F-35ե ռազմական ինքնաթիռներ, 12 մլրդ դոլար արժողությամբ ,14 CH-47 Chinookե ուղղաթիռներ ձեռք բերելու մասին պայմանագիրը, ինչպես նաեւ կդադարեցնի ,Patriotե հրթիռների վաճառքի վերաբերյալ բանակցությունները:

Թուրքիան սպառնում է նաեւ Աֆղանստանում եւ Իրաքում սահմանափակել աջակցությունը ռազմական գործողություններին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---