Ադրբեջանն ընդունում է լրամշակված Մադրիդյան սկզբունքները![]() 8 մարտի 2010 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների գործընթացը: Ադրբեջանի ԱԳ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Մամեդյարովը միջնորդների ուշադրությունը սեւեռել է այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմը չհաշված որոշ բացառություններ, ընդհանուր առմամբ ընդունում է Մադրիդյան լրամշակված սկզբունքների հիման վրա կազմված փաստաթուղթը: Համանախագահները նշել են, որ իրենք շարունակելու են քննարկել այս հարցը հայկական կողմի հետ եւ պետք է արագացնեն դրա լուծումը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |