Թուրքիան չեղյալ է հայտարարել թուրք-շվեդական գագաթնաժողովը12 մարտի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Թուրք-շվեդական գագաթնաժողովը, որը կայանալու էր 2010-ի մարտի 17-ին, չեղյալ է հայտարարվել: Այդ մասին հաղորդում է Թուրքիայի վարչապետի աշխատակազմի մամլո ծառայությունը: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Շվեդիա: Թուրքիայի վարչապետի աշխատակազմն իր հայտարարության մեջ քննադատել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Հայտարարության մեջ նաեւ ընդգծված է, որ Թուրքիայի կառավարությունը եւ հասարակությունը համաձայն չեն Շվեդիայի խորհրդարանի որոշման հետ, որը զուրկ է ցանկացած տրամաբանական եւ պատմական հիմքերից: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունների ճանաչման մասին բանաձեւը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |