Վահագն Ավեդյան. Թուրքիայի արձագանքը Շվեդիայի խորհրդարանի որոշմանը կանխատեսելի է12 մարտի 2010 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության, ասորիների ու Պոնտոսի հույսների ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեդիայի խորհրդարանի որոշմանը կանխատեսելի է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Շվեդիայի Հայկական Ասոցիացիայի ղեկավար Վահագն Ավեդյանը: Նրա խոսքով, Թուրքիան այդպես է արձագանքում Ցեղասպանությունը ճանաչող բոլոր երկրների որոշմանը: «Ափսոս, որ Թուրքիան այդ հարցին նման կերպ է վերաբերվում»,- ասաց Ավեդյանը` ավելացնելով, որ իրականության ճանաչումը չպետք է խանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Բարեկամության հիմքը պետք է լինի ճշմարտությունը: Ես չեմ կարծում, որ իրականության ժխտումը կարելի է բարեկամություն կոչել»,- նշեց Վահագն Ավեդյանը: Ընդ որում, նա նկատեց, որ Խորհրդարանի որոշումը Շվեդիայի կառավարությանն ուղղված կոչ էր այն մասին, որ Ցեղասպանության հարցն իր անդրադարձն է գտել նաեւ երկրի արտաքին քաղաքականության մեջ: Ավեդյանն ասաց նաեւ, որ ի տարբերություն 2008 թվականի, երբ խորհրդարանում նույնանման բանաձեւ էր քննարկվում, այս տարի խորհրդարանի անդամներն առավել տեղեկացված էին Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին: «Խորհրդարանի անդամներից ոչ մեկը չէր ժխտում, որ Օսմանյան կայսրությունում Ցեղասպանություն է իրագործվել»,- ասաց Շվեդիայի Հայկական Ասոցիացիայի ղեկավարը: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |