Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ16 մարտի 2010 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ�Տիգրան Սարգսյանը մարտի 16-ին այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք, որտեղ սկսվել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւավորման աշխատանքները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարի ու ոլորտի պատասխանատուների կողմից կառավարության ղեկավարին են ներկայացվել ներդրումային «Արփի Լիճ ազգային պարկի ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի մանրամասները: Ծրագիրը ֆինանսավորվում է KfW բանկի եւ համաֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ ծրագիրը դրական է գնահատվում ոչ միայն կառավարության, այլեւ համայնքների ղեկավարների կողմից, քանի որ ուղղված է համայնքների զարգացմանն ու կարող է արդյունավետ իրականացվել միայն նրանց մասնակցությամբ: «Մենք այս ծրագիրը դիտարկում ենք ոչ միայն որպես բնապահպանական, այլեւ համայնքների զարգացման նախաձեռնություն: Բնապահպանական խնդիրների լուծման այս փորձը տարածելու ենք նաեւ այլ համայնքների վրա», նշել է վարչապետը: Անդրադառնալով «Արփի լիճ» հատուկ պահպանվող տարածքի ճանապարհաշինարարական աշխատանքներին` վարչապետը ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանյանին հանձնարարականներ է տվել` ներկայացնել առաջարկություններ տվյալ տարածքի ճանապարհաշինության վերաբերյալ, որոնք կօժանդակեն ծրագրի իրականացմանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով․ ՌԴ–ն կշարունակի աշխատել ՀՀ հետ՝ պարզելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում «Անշուշտ, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է նա Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան. Մինսկում «հանգիստ են վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ խոսքերին» «Մենք համագործակցել և գործակցելու ենք Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,–ասել է Շպակովսկին |