Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ Կիեւում կբացվի հայկական պուրակ22 մարտի 2010 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսն (ՈՒՀԱԿ) անցկացրել է երկրորդ նիստը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի միջոցառումներին: Նիստին մասնակցում էին մշակույթի, բիզնեսի եւ այլ ոլորտների անվանի գործիչներ: Քննարկվել են կազմակերպչական հարցեր` նվիրված Կիեւում հայկական պուրակ ստեղծելուն, Հայոց ցեղասպանության զոհերի 95-ամյա տարելիցի հուշարձան կանգնեցնելուն: Որոշվել է նաեւ անցկացնել Ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրում եւ ուկրաինացի հայտնի կատարողների մասնակցությամբ համերգ-ռեքվիեմ: Նիստի ընթացքում ներկայացվել է ՈՒՀԱԿ նոր փոխնախագահը` Նորայր Դավիդյանը: Կոնգրեսում ստեղծվել է նաեւ հոգաբարձուների խորհուրդ եւ ճարտարապետական հանձնաժողով, ինչպես նաեւ նշանակվել են Խմելնիցկի, Կիրովագրադի, Զապորոժյեի եւ Պոլտավայի մարզերի տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներ: Ավելի վաղ ՈՒՀԱԿ ներկայացուցիչներ են նշանակվել Լուգանսկի, Դոնեցկի, Դնեպրոպետրոկսվի, Չերնիգովի, Խարկովի, Սումսկի, Լվովի, Կիեւի, Ղրիմի,եւ այլ մարզերում, ինչպես նաեւ Կիեւ եւ Սեւաստոպոլ քաղաքներում, հաղորդում է Analitika.at.ru-ն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |